Главная » Армянский






Իմ աշխատանքները մարդկության հոգևոր և ֆիզիկական առողջության խնդիրների շուրջ ավելի քան 10 տարով առաջ են ընկել ժամանակակից ավանդական բժշկության կանխադրույթներից: Սակայն ես համոզված եմ, որ վաղ թե ուշ թե Ձեր, և թե բժիշկների համար, որոնց ձեռքերում է մարդկանց առողջության ճակատագրական հարցերը լուծելու հնարավորությունը մեր երկրում, ակնհայտ են դառնալու այն ամենը, ինչի մասին խոսում եմ ես: Թվում է, թե ես տարրական բաների մասին եմ խոսում, սակայն այդ ամենը դժվար է ընկալվում այն մարդկանց կողմից, որոնք պետական պաշտոնյաներ են և նրանք են տնօրինում մարդկանց ճակատագրերը: Անգամ ինձ համար էլ դժվար է ընդունել այն փաստը, որ այս ամենը դուք իմանում եք ինձնից: Այդպիսին է մարդու ժխտողական բնույթը:

2000թ. ես հայտարարեցի, որ բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ավանդական քիմիական բուժումներին զուգակցել բուսաբուժությունը: Իմ այս հայտարարությանը արձագանքեցին մեր երկրի և արտասահմանյան երկրների բժիշկները: Նրանք միաձայն հայտարարեցին, որ իմ ասածը անհեթեթություն է: Բայց մի քանի տարի անց տեսնելով իմ բուժումների արդյունքները, նրանք ընդունեցին իրենց սխալը: Ես նրանցից չթաքցրեցի իմ մեթոդի գաղտնիքները: Թերթերու տպագրվել են հիվանդների հասցեները և հեռախոսահամարները, որոնք բուժվել են իմ մեթոդով:

Այսօր բժիշկներն արդեն իրենց դեղատոմսերում քիմիական դեղերի հետ միասին ,գրում են նաև դեղաբույսեր, իսկ դեղատների դարակները ծանրաբեռնվել են դեղաբույսերի տուփերով: Այսօր արդեն ոչ ոք չի հիշում, թե տարիներ առաջ ես ինչ ջանքեր էի գործադրում, որպեսզի ընդունվեր դեղաբույսերի արդյունավետ բուժումների նշանակությունը: Այսպիսին է ժամանակակից բժիշկների բարեկրթությունը, ոչ ոք չի ընդունում իր թերացումները և ջանում է թերությունը թքցնել: Երբ հարցը վերաբերվում է նորարարությանը, ապա ոչ մի չինովնիկ և գիտական կոչումով բժիշկ չի հանդգնի ընդունել նորույթը, որպեսզի ինքը չհայտնվի անելանելի դրության մեջ: Արդյունքում բազմաթիվ նոր բուժման մեթոդներ մնում են գրադարակներում դրված:

2001թ-ին, երբ ես հայտարարեցի ցրված կարծրախտի բուժման մասին, սկզբում ծավալվեցին անարդյունավետ խոսակցություններ,որոնք ոչ մի իմաստ չունեին: Նրանք միաբերան հայտարարում էին, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում: Որպեսզի այդ քննարկումները հետագայում էլ ավելի չզարգանային, ես իմ մեթոդով բուժված հիվանդների բուժումների արդյունքները հրապարակեցի թերթերում և տեսասկավառակներում տեղադրեցի ցրված կարծրախտով հիվանդների բուժման դինամիկան:

2007թ.-ին ես հայտարարեցի քաղցկեղի բուժման մասին: Այդ տարիներին ոչ ոք այդ մասին չէր խոսում: Բայց ես արդեն ունեի բուժումների ապացույցներ: Յոթ ժամ տևողությամբ տեսասկավառակում մոտ հազար քաղցկեղով հիվանդներ վկայություն էին տալիս իրենց բուժումների արդյունքների մասին: Նրանց հասցեները և հեռախոսահամարները նույնպես տպագրվեցին ուկրաինական և ռուսական թերթերում: Այս անգամ էլ չար հոգիները միավորվեցին և սկսեցին գործել դիմակավորված: Նրանք հարձակվեցին ինձ վրա կապերն արձակած շների պես: Իսկ ես դրանից,անգամ , ուրախացա, քանի որ իմ հայտնագործության մասին լուրերը տարածվեցին, թեկուս այդ ճանապարհով: Իսկ չարանենգ մարդակերները, քան թե չթողնեին խանգարել հիվանդ մարդկանց բուժումներին, ընդհակառակը, նպաստում էին զրպարտությունների տարածմանը այս խելահեղ աշխարհում: Ես լիովին համոզված եմ, որ եթե մարդկային փոխհարաբերությունները դրվեն ճիշտ հիմքերի վրա, ապա ոչ սնունդը, և ոչ էլ էկոլոգիան չեն կարող դառնալ դժբախտությունների և հիվանդությունների առաջացման լուրջ պատճառներ: Եզրափակելով ցանկանում եմ ասել, մարդը մեղք չունի: Այս ամենի մեղավորը սատանան է:

ԱՎԱԳՅԱՆԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Այսպես է կյանքում. ոչ միշտ են բարի գործերը հատուցվում բարով: Անգամ մարդկության համար ամենամեծ հայտնագործություններին սկզբում թերահավատորեն են վերաբերվել, ծաղրել են, քմծիծաղ են տվել: Նույնը վերաբերվում է նաև մարդկանց օգնելու գործին, որը հաճախ մեծ ռիսկեր է պահանջում: Հաճախ կարելի է հանդիպել անշնորհակալ և չար վերաբերմունքի:
Նա աշխարհում առաջինը հայտարարեց, որ նյարդային բջիջները կարելի է վերականգնել և քաղցկեղը բուժվում է:

Իհարկե բժշկության մեջ այսպիսի հեղափոխական քայլը չէր կարող անտարբեր թողնել ոչ համախոհներին և ոչ էլ հակառակորդներին: Եվ չնայած հեռուստատեսային որոշ ծախու լրագրողների և համացանցի զրպարտիչ չարանենգ ինֆորմացիա տարածողների <<քրտնաջան>> աշխատանքի արդյունքում, մեր արարիչ Տեր Աստվածը պահպանեց այս հրաշալի մարդուն, որն անցավ մեծ փորձությունների միջով որպես կրակում մկրտված, պահպանեց, բարձրացրեց և դարձրեց նրան մարդկանց հույսը: Ավագյանը չնահանջեց իր ուղուց և նպատակասլաց գնաց իր ճանապարհով: Դժվար է ետ պահել իր ճանապարհից մի մարդու, որ հիվանդին վերադարձրել է ամենաթանկարժեք բանը
կյանքում`առողջությունը և տեսել է նրանց երջանկության արցունքները ու հասել է մեծ նվաճումների:

Ավագյանը միշտ էլ անկեղծորեն արձագանքում է ցանկացած խնդրանքի:


Аваг Гагик















Аваг Гагик

















.